Հանճարեղ լոռեցու` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Փետրվարի 14-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանում դասղեկ Ալլա Առստամյանը գիրք նվիրելու օրվան ընդառաջ կազմակերպել էր փոքրիկ ցերեկույթ:
Ալլա Առստամյանն աշակերտներին հարցեր ուղղեց Հովհաննես Թումանյանի, նրա ստեղծագորոծությունների մասին: Ընթերցասեր աշակերտներն ըստ պատշաճի պատրաստվել էին այս օրվան: Նրանք պատմեցին, թե ինչպես է ստեղծվել գիրքը, որոնք են Հայաստանի և աշխարհի ամենամեծ գրադարանները, և մի շարք այլ հետաքրքրիր փաստեր գրքի մասին: Աշակերտները գրքեր էին պատրաստել, որոնք նվիրեցին միմյանց՝ համահունչ օրվա խորհրդին: «Շարունակելով պահպանել տոնական տրամադրությունը՝ մարդկանց գիրք նվիրելիս, մենք լավագույն կերպով կհարգենք Հովհաննես Թումանյանի հիշատակը՝ մեր մեծերից մեկի, ով իր ամբողջ կյանքը ոչ միայն գիրք ստեղծեց, այլ նաև իր բանավոր զրույցներով, իր գործունեությամբ նպաստեց մեր հայության ոգու թրծմանը, մեր գրականության ու մշակույթի տարածմանը, մեր մեծերի գնահատմանը»,-իր խոսքում նշեց Ալլա Առստամյանը:
| |
| |
Դիտումներ: 814 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |