Ինչպես Հայաստանի տարբեր անկյուններում, չխախտելով տոնի բոլոր ավանդույթները, Տյառնընդառաջի տոնն այսօր նշեցին նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Բ» դասարանի աշակերտները՝ «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ։ Միջոցառման սկզբում ցուցադրվեց տեսանյութ, որտեղ քառասուն օրական Հիսուսին ծնողները տանում են տաճար։ Տիրոջն ընդառաջ է գալիս Սիմեոն ծերունին, որը գրկելով փառաբանում է Աստծուն՝ մարդկության փրկչին տեսնելու համար։ Այնուհետեւ աշակերտները մեկնեցին տոնի խորհուրդը, ներկայացրեցին տեղեկություններ տոնի վերաբերյալ և երգեցին «Տրնդեզ» ժողովրդական երգը։
Դաս-միջոցառման նպատակն էր, ինչպես կարգն է՝ ըստ հերթականության ներկայացնել ծիսակատարությունը, այս կերպ հասարակությանը ծանոթացնել տոնի կարգին, խորհրդին ու նշանակությանը։ Կատարվեց տոնին համահունչ հայկական խոհանոցի վերածննդի ցուցադրում, որն էլ բնորոշ է Տյառնընդառաջին։ Միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը, Հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ Մերի Դանիելյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, ծնողներ:
| |
| |
Դիտումներ: 539 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
| |