Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում կայացավ միջոցառում՝ նվիրված Գիրք նվիրելու օրվան

Գիրք նվիրելու օրվա խորհուրդը յուրովի լուսաբանվեց 9-րդ «Ա» դասարանում: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոնա Հարությունյանի նախաձեռնությամբ կայացավ միջոցառում՝ նվիրված Գիրք նվիրելու օրվան: Իններորդցիներն իրենց ելույթներում անդրադարձան ձեռագիր մատյաններին, գրքի տպագրությանը, հրապարակեցին գիտական փաստեր, պատմեցին հետաքրքիր դեպքեր, զրույցներ «Մշո Ճառընտիրի», տպագրության գյուտի վերաբերյալ:

  

Ուսուցչուհին ևս հետաքրքիր պատմություններ ներկայացրեց ձեռագիր հայ մատյանների վերաբերյալ, ուղղորդեց աշակերտներին մասնակցելու հայերեն գրքի՝ դեպի հայրենիք որոնումներով ու զարմանահրաշ արկածներով լեզուն ճանապարհահորդությանը, հորդորեց գիտակցել մի կարևոր բան, որը կապում է աշխարհը Հայաստանին. այդ կամուրջը հայերենն է, հայերենն աշխարհին ճանաչելի դարձնող հայ գիրքը:

Միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը, ուսուցիչներ:

  

  

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.02.2022)
Դիտումներ: 771 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar