Օրը թումանյանական էր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում

Օրը թումանյանական էր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում: Փետրվարի 19-ին աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին:

1-ին «Ա» դասարանի դասվար Գայանե Ավագյանը նշեց, որ միջոցառման նպատակը մեծ բանաստեղծի ծննդյան տարեդարձի և Գիրք նվիրելու  օրվա գեղեցիկ խորհուրդը  երեխաների համար կարևորելն է, ապա ներկայացրեց Հովհաննես Թումանյանի կենսագրությունը, ստեղծագործությունները, հետաքրքիր պատմություններ Ամենայն հայոց բանաստեղծի կյանքից:

Աշակերտները բանաստեղծություններ արտասանեցին, որից հետո միմյանց գրքեր նվիրեցին:

  

  

  

  

  

  

  

  


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.02.2022)
Դիտումներ: 605 | Վարկանիշ: 3.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar