Փետրվարի 17-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Ֆրանսերեն» և «Անգլերեն» առարկաների ուսուցչուհիներ Լուսինե Բաղդասարյանի և Լիանա Գրիգորյանի կողմից կազմակերպվեց կինոդիտում՝ նվիրված Նապոլեոն Բոնապարտին (ֆրանսիացի պետական գործիչ, զորավար, ֆրանսիացի կայսր), որին մասնակցում էին 9-րդ «Ա» և 8-րդ «Ա» դասարանների աշակերտները։ Նրանք ծանոթացան Նապոլեոնի կյանքին, ով ռազմական բացառիկ ընդունակությունների շնորհիվ 8 տարում դարձավ գեներալ, ով 26 տարեկանում ուներ միայն հաղթանակներ։
«Քաղաքականության մեջ երբեք չի կարելի նահանջել, չի կարելի սխալներն ընդունել. դա զրկում է հարգանքից»։ Սա է Նապոլեոն Բոնապարտի նշանաբանը։ Համակցված դասը կառուցվածքի առումով դասի թերևս ամենաճկուն տեսակն է, որը թույլ է տալիս մեկ դասաժամի ընթացքում լուծել միաժամանակ մի քանի դիդակտիկական խնդիր, մասնավորապես՝ գիտելիքների ստուգում, նոր նյութի հաղորդում, ուսուցանվող նյութի շուրջ որոշակի աշխատանքների կազմակերպում և այլն։
| |
| |
Դիտումներ: 595 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |