Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց 8-րդ «Ա» դասարան կազմակերպել էր գրական փոքրիկ ցերեկույթ

Այսօր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում օրը թումանյանական էր, չէ՞ որ 1869 թվականին հենց այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնվեց Ամենայն հայոց բանաստեղծ, հանճարեղ լոռեցի Հովհաննես Թումանյանը:

8-րդ «Ա» դասարանի աշակերտները «Գրականություն» առարկայի դասաժամին գրական փոքրիկ ցերեկույթ էին կազմակերպել հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Ասլանյանի աջակցությամբ: Երեխաները ներկայացրին մեծ գրողի կյանքը, ստեղծագործությունները, խոսեցին Թումանյանի բերած նորություններից, արտասանեցին խոհափիլիսոփայական քառյակները, որոնք կատարելության է հասցրել Թումանյանը: Ճիշտ է նկատել Չարենցը, երբ ասել է. «Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության»:

  

Դաս-միջոցառման ավարտին, դասղեկ Արփինե Մարտիրոսյանի թեմատիկ պլանավորման համաձայն, դասղեկի ժամին կազմակերպած «Գաղտնի ընթերցասեր» խաղի արդյունքները ամփոփվեցին, աշակերտները փոխանակվեցին գրքերով՝ կարդալով իրենց նախընտրելի գրքերից մեջբերումներ:

Դաս-միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանը, Հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ Մերի Դանիելյանը, պատմության ռուսաց լեզվի ուսուցչուհիներ Ռուզաննա Խաչատրյանը, Մարգարիտա Պետրոսյանը, աշակերտներ:

  

  

  

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.02.2022)
Դիտումներ: 738 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar