Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» դասարանում նշվեց Գիրք նվիրելու օրը

Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այդ օրը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: 

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» դասարանում ևս նշվեց արդեն ավանդական դարձած միջոցառումը: Դասղեկի դասաժամի ընթացքում աշակերտները ներկայացրին, որ իրենցից շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով:

Ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում դպրոցականները խոսել են իրենց սիրելի հեղինակների ու գրքերի մասին, թե ինչ են ուսանել «Մայրենի» առարկայից, նաև՝ բանաստեղծություններ արտասանել, որից հետո միմյանց գրքեր են նվիրել:

  

  

  

  

  

  

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.02.2022)
Դիտումներ: 666 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar