Բաց դաս-միջոցառում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Ա» դասարանում ՝ նվիրված Հովհաննես Թումանյանին

Փետրվարի 19-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Ա» դասարանի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին:

Միջոցառումը կազմակերպվել էր դասվար Նունե Գալստյանի կողմից:

Ինչպես գիտենք, փետրվարի 19-ին՝ մեծ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր՝ Գրքի տոն: Մեզնից շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով…

  

Սկզբում ուսուցչուհի Նունե Գալստյանը համառոտ ներկայացրեց Հովհաննես Թումանյանի կյանքը, գործունեությունը, արվեստի ու գրականության մեջ ունեցած նրա մեծ ներդրումը: Այնուհետև ներկաները մասնակիցը եղան հետաքրքիր ու բովանդակալից միջոցառման, որի ընթացքում շնորհալի աշակերտները ներկայացրին կենսագրական տվյալներ բանաստեղծի մասին, ասմունքեցին բանաստեղծություններից, ինչպես նաև երգեցին հատված «Անուշ» պոեմից և այլ ստեղծագործություններից։

Նշենք, որ միջոցառումը գեղեցիկ և մտերմիկ միջավայր էր ստեղծել՝ մասնակիցներին պարգևելով հուզմունքի և հիացմունքի պահեր:

  

  

  

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.02.2022)
Դիտումներ: 423 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar