Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Ա» դասարանում անցկացվեց Թումանյանի ստեղծագործություններին նվիրված դաս-միջոցառում

Գիրք նվիրելու օրը նպատակ ունի ընթերցանության և գրքի նկատմամբ դարեդար փոխանցված սերը նոր սերնդին փոխանցել։

Փետրվարի 22-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Ա» դասարանում անցկացվեց Թումանյանի ստեղծագործություններին նվիրված դաս-միջոցառում, որի ավարտին աշակերտները միմյանց նվիրեցին հետաքրքիր գրքեր՝ հեքիաթներ, պատմվածքներ, առակներ, որոնց շնորհիվ երեխաները սկսում են երազել ու հավատալ իրենց երազանքներին։

  

Դասվար Տաթևիկ Փարսադանյանն աշակերտներին ուղղված իր խոսքում նշեց, որ գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է։ «Այն հիշեցնում է բոլորիս, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, զբաղվենք ընթերցանությամբ ու տարվա մեջ գոնե մեկ օր գիրք նվիրենք մտերիմներին, քանի որ գիրքն է, որ մարդու հոգում ոչնչացնում է չարությունն ու ատելությունը, սերմանում սեր դեպի գեղեցիկը, կատարյալը, մաքուրը, սեր դեպի ծնողն ու հայրենիքը, սեփական անձն ու ընկերը»,-նշց Փարսադանյանը։

Դաս-միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ:

  

  

  

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (22.02.2022)
Դիտումներ: 509 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar