Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտները հերթական անգամ դահլիճում էին: Նրանք եկել էին հիացնելու իրենց երգ ու պարով, հրաշալի արտասանություններով և բեմական գեղեցիկ խաղով: Այս անգամ դաս-միջոցառումը նվիրված էր Հովհաննես Թումանյանին: Դահլիճում լսվեց Թումանյանի կենդանի ձայնը, քառյակներ, որոնք արտասանում էր հենց ինքը՝ Թումանյանը:
Աշակերտները ներկայացրին նրա կյանքը, բանաստեղծությունների շարքը, երգեր, հատվածներ Թումանանի հեքիաթներից: Դաս-միջոցառման վերջում՝ թումանյանական երաժշտության ներքո, դասվար Անուշ Աղաբեկյանը գրքեր նվիրեց բոլորին՝ առողջ, կարդացած և գրագետ աշակերտներ ունենալու ակնկալիքով: Դաս-միջոցառմանը ներկա էին տնօրեն Դավիթ Կոստանդյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, ծնողներ:
| |
| |
Դիտումներ: 1031 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |