Գիրք նվիրելու օրը տոն դարձրեցին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Դ» դասարանի սաները
Ամենայն հայոց բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որպես գիրք նվիրելու օր, տոն դարձրեցին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Դ» դասարանի սաները։ Նրանք միջոցառումը համեմեցին թումանյանական պոեզիայով, հեքիաթներով, քառյակներով, երգով ու պարով։ Աշակերտները, օրվա խորհրդին համահունչ, միմյանց գրքեր նվիրեցին:
Դասվար Իրինա Ջավահիրյանը բարեմաղթամքի խոսքում նշեց, որ գիրք նվիրելու տոնը բազմախորհուդ է, պետք է արժևորել գիրքը, օրվա մեջ որոշակի ժամանակ տրամադրել ընթերցանությանը, քանի որ այն մեզ՝ հոգևոր սննդի աղբյուր է հանդիսանում։ Դաս-միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, ծնողներ:
| |
| |
Դիտումներ: 506 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |