Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «ԵՄ Թումո» համալիրի ծրագրավորման անվճար դպրոցի կրթական ծրագրի ներկայացումը

Հոկտեմբերի 7-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «42 Երևանի» ղեկավար Հովհաննես Իսպիրյանը ներկայացրեց «ԵՄ Թումո» համալիրի ծրագրավորման անվճար դպրոցի կրթական ծրագիրը, ինչպես նաև մարզերի ուսանողների համար հատուկ պայմանները: Ներկայացմամբ ազդարարվեց Գորիս և Սիսիան քաղաքների երիտասարդների համար «42 Երևան» ծրագրի մեկնարկը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Ներկայացմանը մասնակցում էին Գորիսի պետական համալսարանից, քաղաքի դպրոցների բարձր դասարաններից երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են ծրագրավորմամբ և ՏՏ ոլորտով:

«42 Երևան»-ը «ԵՄ Թումո» կիրառական և ինժեներական գիտությունների համալիրի կրթական ուղղությունը ներկայացնող Թումո լաբորատորիաների հիմնական նախագծերից մեկն է: Համալիրը գերժամանակակից STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կենտրոն է Երևանում: Որպես կրթության, հետազոտությունների և ստարտափների հանգույց` համալիրի նպատակն է կապ ստեղծել ոլորտի տեղական և միջազգային ներկայացուցիչների միջև, փոքրացնել Հայաստանի բարձրագույն կրթության և բիզնեսի միջև եղած խզումը:

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.10.2021)
Դիտումներ: 320 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar