Դաս-միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարանում
| 
 Փետրվարի 25-ին տեղի է ունեցել դաս-միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարանում: Դասվար Արմինե Հարությունյանի նախաձեռնությամբ կազմակերպված դաս-միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին Թումանյանի կյանքից դրվագներ, բանաստեղծություններ, հեքիաթներից հատվածներ, երգեցին ու պարեցին: 
 Պարով ավարտվեց դաս-միջոցառումը, իսկ վերջում աշակերտները միմյանց գրքեր նվիրեցին: Դաս-միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, ծնողներ: 
 
 
 
  | |
| 
 | |
| Դիտումներ: 794 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


  
  
  
  
