Գորիսի երկու քոլեջների ներկայացուցիչները Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ներկայացրին իրենց հաստատությունները

Մարտի 2-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Մասնագիտական կողմնորոշում. ի՞նչ մասնագիտություն ընտրել» խորագրով միջոցառում, որին մասնակցեցին Գորիսի պետական քոլեջի և Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ներկայացուցիչները:

Միջոցառման ընթացքում քոլեջների ներկայացուցիչները տեսասահիկի, բանավոր խոսքի, թռուցիկների բաժանման միջոցով դպրոցի 9-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտներին ներկայացրին իրենց հաստատությունները, ներդրված մասնագիտությունները, ընձեռնվող հնարավորությունները։

  

Միջոցառումը նպատակ ունի աշակերտին ճիշտ կողմնորոշել մասնագիտության ընտրության հարցում, քանի որ առաջին և առավել ակնհայտ ուղղությունը աշակերտի ունակություններին և հակումներին համապատասխան մասնագիտության ընտրությունն է, որը ենթադրում է աշակերտի ունակությունների և հակումների բացահայտման համար կրթական բարենպաստ պայմանների ստեղծում, աշակերտին համապատասխան մասնագիտության ընտրության ուղղորդում և աշխատաշուկայում իր համար աշխատատեղ որոնելու հարցում շուկայական մեխանիզմներին ապավինում:

Ստորև ներկայացնում ենք Գորիսի պետական քոլեջի և Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի պաշտոնական կայքերը, ինչպես նաև ներդրված մասնագիտությունները:

  

Գորիսի պետական քոլեջում ներդրված են հետևյալ մասնագիտությունները.

Գորիսի պետական քոլեջի կայքը՝ այստեղ:

Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում ներդրված են հետևյալ մասնագիտությունները.

Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի կայքը՝ այստեղ:

  

  

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (02.03.2022)
Դիտումներ: 735 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar