Օրերս Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Մեսրոպյան մտքի մշտավառ կանթեղ» խորագրով միջոցառում՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան, որը կազմակերպել էր դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանը: Միջոցառման ընթացքում, որին մասնակցում էին դպրոցի 6-9-րդ դասարանների աշակերտները, հնչեց ասմունք, երգեր, բեմադրվեցին պարեր:
Օրը առիթ էր ևս մեկ անգամ մայրենի լեզուն արժևորելու, լեզվապահպանության խնդիրներին անդրադառնալու: Առիթ, բայց ոչ պատճառ, քանի որ յուրաքանչյուրիս պարտքն է պահել, պաշտպանել և պաշտել մայրենին. սա էր միջոցառման խորհուրդը, և այսպիսին էին աշակերտների՝ միմյանց հղված պատգամները: Տոնակատարությունն առիթ էր վերստին անդրադառնալու մեր լեզվի՝ հայերենի անցած հազարամյակների ճանապարհին, գիտակցելու նրա պահպանման, զարգացման ու գալիքին անաղարտ փոխանցելու անհրաժեշտությունը: Դաս-միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, ծնողներ:
| |
| |
Դիտումներ: 519 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |