Հոկտեմբերի 11-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ուսւցիչների տոնին: 1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտում աշխատողների մասնագիտական օր: Այն հանգամանքը, որ այս տոնը նշվում է համաշխարհային մասշտաբով, արդեն խոսում է այն մասին, որ մանկավարժական գործունեությունը բարձր է գնահատվում, ուսուցիչները մեծ հարգանք են վայելում ժողովուրդների մեջ: Դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանի կողմից կազմակերպված «Սիրելի՛ ուսուցիչ» խորագիրը կրող միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին հայտնի գրողների հեղինակավոր ու սիրված բանաստեղծությունները` նվիրված ուսուցիչներին, ինչպես նաև հնչեցրին իրենց երախտագիտական խոսքերը: Դպրոցի տնօրեն Դ. Կոստանդյանը կրկին շնորհավորելով ուսուցիչներին՝ առողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեց իրենց շնորհակալ և հայրենանվեր առաքելության ճանապարհին մաղթելով նրանց ուժ, եռանդ ու համբերություն հետագա սերունդներին դաստիարակելու համար: ««Ուսուցիչ»՝ բառ, որը մեզ` յուրաքանչյուրիս տանում է դեպի կրթություն ու գիտություն, հոգատարություն, մեզ համար քնքշանք ու սեր է նշանակում: Բառ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ: Քանի դեռ կան ուսուցիչները, կա նաև ազգը, երկիրն ու հասարակությունը»,-իր խոսքում նշեց Դավիթ Կոստանդյանը: | |
| |
Դիտումներ: 349 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |