Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-ամյակի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել ԵԿՄ անդամներ, քաղաքական-հասարակական գործիչներ, «Պատանի երկրապահ» ակումբի Երևան քաղաքի և մարզերի մարզիչ-հրամանատարներ: 

Զինվորական պանթեոնում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում և պատանի երկրապահների երդման արարողություն, որին մասնակցում էին նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-9-րդ դասարանների 23 աշակերտ: Նրանց հետ էր նաև դպրոցի զինղեկ, Սյունիքի մարզի պատանի երկրապահների նախագահ Արտուր Հովսեփյանը:

Պատանի երկրապահների երդման արարողությունից հետո աշակերտների մասնակցությամբ զինվորական պանթեոնում տեղի ունեցավ ծաղկեդրում Սպարապետ Վազգեն Սարգսյանի և անմահացած նահատակների շիրիմներին:

 

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.03.2022)
Դիտումներ: 454 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar