«Ո՛չ թրաֆիքինգին» թեմայով տեղեկատվական բաց դաս-իրազեկում Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Մարտի 9-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Բ» դասարանում կայացավ «Ո՛չ թրաֆիքինգին» թեմայով տեղեկատվական բաց դաս-իրազեկում, որը կազմակերպել էր Պատմության և Հասարակագիտության ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը:

Դասը սկսվեց ներկաներին նախապես հարցաթերթիկներ բաժանելով, որի հիմնական նպատակն էր ստուգել ներկաների նախնական գիտելիքները թրաֆիքինգի վերաբերյալ: Այնուհետև ցուցադրվեց պրեզենտացիա, որի ընթացքում աշակերտները ներկայացրին, թե ինչ է թրաֆիքինգը, վերջինիս նպատակները, կանխարգելման միջոցները: Թվարկվեցին մարդկանց թրաֆիքինգը բնութագրող տարրերը: Վերջում ցուցադրվեցին ուսուցողական բնույթի տեսահոլովակներ, որոնք սովորեցնում էին ինչպես աջակցել թրաֆիքինգի ենթարկված անձանց: 

  

Դասի հիմնական նպատակն էր իրազեկել, հասարակության շրջանում ընդլայնել պատկերացումներն ու գիտելիքները մարդկանց շահագործման, դրա առանձնահատկությունների, գործողությունների մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաև իրազեկել և օգնել աշակերտներին հետագայում թրաֆիքինգի դեմ արդյունավետորեն պայքարելու համար:

Մարդկանց թրաֆիքինգը անվանել են 21-րդ դարի ստրկություն: Թեպետ երևույթը մասնակիորեն հայտնի է, սակայն վերջին տարիներին դրա ընդունված ծավալը դեռևս ինչպես հարկն է չի գիտակցվում: Ցավոք, մեր ժամանակներում, տարբեր վիճակագրական տվյալներով տարեկան թրաֆիքինգի կամ շահագործման են ենթարկվում միլիոնավոր մարդիկ: Նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են: Ուստի անհրաժեշտ է դպրոցական տարիքում իրազեկել երեխաներին նման խնդիրների մասին: Պետք է գիտակցել, որ մեզանից յուրաքանչյուրն այս խնդրի լուծման և կանխարգելման մեջ ուրույն տեղ է զբաղեցնում: Իրազեկման ճանապարհով ապահով միջավայրի ստեղծումը կօգնի նվազեցնել վախն ու անհանգստությունը, շրջանցել վտանգները և հնարավորություն կտա երեխաներին ապահով ապրել հասարակության մեջ:

Դաս-իրազեկմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ:

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (10.03.2022)
Դիտումներ: 601 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar