Առնո Բաբաջանյանին նվիրված միջոցառում` Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Մարտի 11-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանին, որը կազմակերպել էր «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանը:

Դպրոցի տարբեր դասարանների աշակերտները ներկայացրին կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործությունները, երգչախմբի կատարմամբ հնչեցին նրա երգերը, պարային համարով ներկայացվեց «Королева красоты» երգը, իսկ «Էլեգիա» ստեղծագործությունը հնչեց շվիի ելևէջներով։

  

Միջոցառման պարերը բեմադրել էր «Ազգային երգ ու պար» առարկայի ուսուցչուհի Լուսինե Գրիգորյանը:

Միջոցառման ավարտին տնօրեն Դավիթ Կոստանդյանը շնորհավորեց ներկա կանանց Մարտի 8-ը, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ հայ մեծերից մեկին՝ Առնո Բաբաջանյանին մեծարելու, նրա ստեղծագործությունները հնչեցնելու համար, շեշտեց, որ դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումները տեղափոխվել են որակական նոր մակարդակ:

Առնո Բաբաջանյանին նվիրված միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ:

Հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականին Երևանում: 1929 թվականին Բաբաջանյանն ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը: Ընդամենը 9 տարեկանում գրել է առաջին՝ «Պիոներական քայլերգ» ստեղծագործությունը: 1936 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ուսանել անվանի կոմպոզիտոր Վարդգես Տալյանի դասարանում: Այնուհետև ուսումը շարունակել է Մոսկայի կոնսերվատորիայում: 

Առնո Բաբաջանյանը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին և այդ տարիներին գրել է հիմնականում հայրենասիրական գործեր՝ «Վաղարշապատի պարը», «Հերոսական բալլադ» կոնցերտներ ջութակի և դաշնամուրի համար: Նա հեղինակ է մի շարք երգերի, գրել է նաև երաժշտություն կինոյի համար:

  

  

  

  

  

  

  

  

  

    
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (12.03.2022)
Դիտումներ: 657 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar