Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում նշվեց «П» թվի ծնունդը

Մարտի 14-ին տոնվում է «П» թվի օրը՝ օրացույցային համակարգով 3/14 «П» թվի արժեքին համապատասխան:

Այսօր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ««П» թվի ծնունդը» խորագրով բաց դաս-միջոցառում:

Բաց դաս-միջոցառման ընթացքում աշակերտները բաժանվել էին չորս խմբերի, որոնցից յուրաքանչյուրը որպես թիմի անուն ընտրել էր մաթեմատիկոսի անուն. «Անանիա Շիրակացի», «Պյութագորաս», «Թալես» և «Իսահակ Նյուտոն»:  

  

Բաց դաս-միջոցառումը բաղկացած էր երեք փուլից. մաթեմատիկոսների կյանքի, գործունեության ներկայացում, տրամաբանական խնդիրներ և գլուխկոտրուկներ ու թիմերի ավագների մրցույթ: Ժյուրին, որի կազմում էին ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը՝ նախագահ, «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհիներ Արփինե Մարտիրոսյանը և Սիրուշ Բաղդասարյանը՝ անդամներ, փուլերից յուրաքանչյուրի համար խմբերին գնահատում էին 1-5 գնահատականով՝ հաշվի առնելով պատասխանի ճշտությունը, լիարժեքությունը, պատասխանելու արագությունը:

Խմբերի կողմից ներկայացվեց «П» թվի պատմությունը, մասնավորապես նշվեց, որ այս խորհրդավոր մաթեմատիկական հաստատունը, չկրկնվող և անվերջանալի առեղծվածային թիվը եկել է հազարամյակների խորքից և սերունդների սերը ուղղում է դեպի մաթեմատիկայի զարմանահրաշ աշխարհ: Նշվեց նաև, որ «П» թվի ծննդյան օրը կապում են նաև Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրվա հետ, ով ևս ծնվել է մարտի 14-ին:

Բաց դաս-միջոցառման արդյունքում հաղթող ճանաչվեց ու պատվոգրով խրախուսվեց «Իսահակ Նյուտոն» թիմը: Մյուս թիմերը նույնպես արժանացան պատվոգրերի:

Բաց դաս-միջոցառումը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ուսուցիչներ, աշակերտներ:

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

 
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.03.2022)
Դիտումներ: 861 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar