Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաներն ուժեղ են նաև սպորտում. կայացավ «Սպորտլանդիա 2022»-ի համայնքային փուլը

Մարտի 17-ին և 18-ին Գորիսի Սերո Խանզանդյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը, որը կազմակերպել են Գորիսի համայնքապետարանը և Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցը։ 

1-ից 3-րդ տարիքային խմբի թիմերի միջև անցկացվող մրցաշարին մասնակցել են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը, Գորիսի Սերո Խանզանդյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցը, Խնձորեսկի Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցը։ 

  

4-ից 6-րդ տարիքային խմբի թիմերի միջև անցկացվող մրցաշարին մասնակցել են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցը, Գորիսի թիվ 5 հիմնակն դպրոցը, Գորիսի Սերո Խանզանդյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցը, Խնձորեսկի Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցը, Ակների միջնակարգ դպրոցը, Վերիշենի միջնակարգ դպրոցը։ 

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները երկու տարիքային խմբերում զբաղեցրել են երկրորդ մրցանակային տեղը: Թիմերի մարզիչներն են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Աննա Աբգարյանը:

Հաղթող թիմերը կմասնակցեն մարզային փուլին։

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը Գորիսի համայնքապետարանի կողմից հավաստագրեր են ստացել:

Հավելենք, որ միջոցառման ընթացքում «Լիլի Նարինյան» պարային ստուդիայի սաներն իրենց գեղեցիկ կատարումներով ոգևորեցին մասնակիցներին։ Ի դեպ, պարային ստուդիայի սաներից են նաև մեր դպրոցի աշակերտները:

  

  

  

  

  

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (22.03.2022)
Դիտումներ: 438 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar