Ավարտվեց ՀՖՖ ֆուտբոլի դպրոցականների առաջնության միջհամայնքային փուլը, որին մասնակցում էին Գորիս համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմերը: Առաջնությանը մասկանցում էր երկու տարիքային խումբ՝ մինչև 10 տարեկանների և մինչև 12 տարեկանների: Մինչև 10 տարեկանների առաջնությունում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները զբաղեցրել են առաջին պատվավոր հորիզոնականը և հնարավորություն ստացել մասնակցելու մարզային փուլին: Մինչև 12 տարեկանների առաջնությունում եզրափակիչ էին դուրս եկել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական և Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցների թիմերը: Լարված խաղային պայքարի արդյունքում հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։ Հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով, որի արդյունքում թիվ 3 հիմնական դպրոցը զբաղեցրեց երկրորդ տեղը: Առջևում մարզային և հանրապետական փուլերն են: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը մարզային փուլին կմասնակցի մինչև 10 տարեկանների տարիքային խմբում և գերազանց արդյունք ցուցաբերելու դեպքում հնարավորություն կստանա Սյունիքի մարզը ներկայացնել հանրապետական փուլում: | |
| |
Դիտումներ: 302 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |