Սպորտը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում նոր որակական մակարդակի վրա է. դպրոցի «Փյունիկ» թիմը ԿԳՄՍ նախարարության կողմից արժանացավ հավա

Ապրիլի 15-ին Կապանի Դ. Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացան ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-ից 6-րդ դասարանների աշակերտների միջև 2022 թվականին անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի մրցումները, որին մասնակցում էին համայնքային փուլում առաջին և երկրորդ տեղեր գրաված 10 թիմերը:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-ից 6-րդ դասարանների սաները նույնպես մասնակցում էին «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի մրցումներին:

Թեժ և համառ պայքարի արդյունքում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-ից 6-րդ դասարանների աշակերտների «Փյունիկ» թիմը հավաքելով 44 միավոր և հաղթող թիմին զիջելով ընդամենը 6 միավորով, զբաղեցրել է 2-րդ տեղը և ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արժանացավ հավաստագրի ու գավաթի:

  

Թիմի մարզիչներն են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Աննա Աբգարյանը:

«Փյունիկ» թիմի կազմում են հետևյալ աշակերտները.

  • 4-րդ «Գ» դասարան՝ Մելքումյան Միլնա, Եղյան Արման
  • 5-րդ «Ա» դասարան՝ Հովսեփյան Եվա, Ավագյան Մանե, Մկրտչյան Գոռ
  • 5-րդ «Գ» դասարան՝ Ավանեսյան Ալեքս Միկա
  • 6-րդ «Ա» դասարան՝ Խաչատրյան Էդվին, Պետրոսյան Կարապետ
  • 6-րդ «Բ» դասարան՝ Քարամյան Արևիկ, Սիմոնյան Թամարա

Հիշեցնենք, որ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-3-րդ դասարանների թիմն ապացուցեց՝ մարզում լավագույնն է. դպրոցը մարզը կներկայացնի «Սպորտլանդիա»-ի հանրապետական փուլում:

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.04.2022)
Դիտումներ: 523 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar