Ապրիլի 18-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Սուրբ Զատկի տոնին, որը կազմակերպել էր 4-րդ «Գ» դասարանի դասվար Կարինե Մալխասյանը։ Հարազատ մնալով օրվա խորհրդին՝ աշակերտները կարևորոցին հայ առաքելական եկեղեցու դերը, ազգային-եկեղեցական տոների ու ավանդույթների պատշաճ ներկայացումն ու պահպանումը։ Միջոցառման ընթացքում հյուրերի հետ կազմակերպվեց թեմատիկ հարցախաղ, ճիշտ պատասխանողները ստացան մրցանակներ։ Աշակերտները խաղացին ձվախաղ և ստացան խորհրդանշական նվերներ։
Միջոցառմանը մասնակցում էին հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանան, դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ԴԱԿ Արմիդա Գևորգյանը, ուսուցիչներ, ծնողներ: Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ տնօրեն Դավիթ Կոստանդյանը, ով իր խոսքում կարևորեց տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը, ներկաներին հորդորեց մշտապես հոգիներում վառ պահել Հիսուսի հրաշափառ հարության լույսը և լինել բարձր արժեհամակարգով օժտված քաղաքացիներ: «Կազմակերպված միջոցառումն առավել կարևոր է հատկապես երեխաների համար՝ ապագա սերունդներին տոնի խորհուրդը փոխանցելու և պահպանելու տեսանկյունից»,-իր խոսքում նշեց Կոստանդյանը։ Ելույթ ունեցավ նաև Տեր Շիրակ քահանան, ով իր աղոթքով շնորհավորեց բոլոր ներկա գտնվողներին՝ Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ և մաղթեց, որ Քրիստոսի հրաշափառ հարությամբ նորոգվեն բոլորի հոգիները:
| |
| |
Դիտումներ: 556 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |