Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Գ» դասարանում կայացավ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հանդիսավոր մուտքի տոնը` Ծաղկազարդը` գարնան զարթոնքի, ծիլ ու ծաղկի տոնը։ Միջոցառումը սկսվեց բեմականացմամբ։ Երեխաները ներկայացրին Ավագ հինգշաբթին` խորհրդավոր ընթրիքը և Հիսուսի Երուսաղեմ հանդիսավոր մուտքը։ Միջոցառումը ողողված էր տոնի վերաբերյալ տեղեկություններով, ավանդախոսություններով, ծեսերով և երգ ու պարով։ Միջոցառման ընթացքում նշվեց նաև, որ Հայ Առաքելական Եկեղեցին Ծաղկազարդի օրն է կատարում մանուկների օրհնության կարգը։
Միջոցառումն ավարտվեց մայրիկների ու գարնան գովերգմամբ։ 3-րդ «Գ» դասարանի դասվար Ռիտա Շալունցն իր խոսքում նշեց, որ միջոցառման գլխավոր նպատակն էր երեխաներին հաղորդակից դարձնել մեր ազգային, եկեղեցական տոներին, ծանոթացել տոնի խորհրդին և ծեսերին։ Միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանը, ուսուցիչներ, ծնողներ:
| |
| |
Դիտումներ: 525 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |