Ապրիլի 26-ին Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Խաղում ենք, սովորում և ընկերանում» խորագիրը կրող ինտելեկտուալ խաղի Գորիսի համայնքային փուլը, որին մասնակցում էին Գորիսի տարածաշրջանի դպրոցները: Մասնակից դպրոցների 7-ից 9-րդ դասարանների աշակերտերը մրցում էին իրենց գիտելիքներով «Պատմություն», «Գրականություն», «Աշխարհագրություն» և «Ռազմագիտություն» առարկաներից: Յուրաքանչյուր բնագավառից ընգրկված էր տասական հարց։
Յուրաքանչյուր թիմ բաղկացած էր 4 աշակերտից, իսկ թիմերը մրցեցին երկու խմբերով: Ինտելեկտուալ խաղի ժյուրիի նախագահն էր Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Մերի Գանդալյանը, անդամը՝ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Իննա Բալայանը: Առաջին խմբում լավագույն եռյակում էին Քարաշենի Լ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցը, Հալիձորի միջնակարգ դպրոցը և Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցը: Այս խմբից մարզային փուլին հնարավորություն ստացավ մասնակցելու Քարաշենի Լ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, որը գրավել էր առաջին տեղը:
Երկրորդ խմբում լավագույն եռյակում էին Վերիշենի միջնակարգ դպրոցը, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցը և Քարահունջի մինջակարգ դպրոցը: Այս խմբից մարզային փուլին հնարավորություն ստացավ մասնակցելու Վերիշենի միջնակարգ դպրոցի թիմը, որը երկրորդ խմբի առաջատարն էր: Մասնակից դպրոցների թիմերը Սյունիքի մարզպետարանի կողմից արժանացած հավաստագրերի, իսկ լավագույն եռյակներում հայտնված թիմերն արժանացան նաև խրախուսական նվերների:
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը Սյունիքի մարզպետարանի կողմից արժանացավ հավաստագրերի: Շնորհակալություն ենք հայտնում 9-րդ դասարանի աշակերտներ Արմեն Սարգսյանին, Մարի Ծատրյանին, 8-րդ դասարանի աշակերտ Ջուլիա Մարգարյանին, 7-րդ դասարանի աշակերտ Մանե Մարտիրոսյանին՝ մասնակցության և արժանապատիվ խաղի համար: Ինտելեկտուալ խաղն անց է կացվելու երկու փուլով, համայնքային և մարզային փուլով: Առաջին՝ համայնքային փուլն անց է կացվում Սիսիան, Գորիս, Կապան և Մեղրի համայնքներում: Երկրորդ եզրափակիչ փուլը կանցկացվի Կապան քաղաքում, որին կմասնակցեն առաջին փուլին մասնակցած առաջին տեղ գրաված դպրոցների թիմերը:
| |
| |
Դիտումներ: 591 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |