Երկարատև ձմեռային եղանակային պայմաններից հետո, հաշվի առնելով ձնհալից հետո հանրապետության ողջ տարածքում հնարավոր աղտոտվածությունը, 2022 թվականի ապրիլի 30-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Այսօր, ժամը՝ 10:00-ից, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժական, վարչական, տնտեսական աշխատակազմը միացել է համապետական շաբաթօրյակին:
Համապետական շաբաթօրյակի շրջանակներում մաքրվել են դպրոցամերձ և դպրոցին հարակից տարածքը, մայթերն ու առուները, կարգի են բերվել ծառերին կից հողերը, ծաղկանոցները, աղբավայր է տեղափոխվել դպրոցում շինարարական աշխատանքների ընթացքում կուտակված աղբը: Աշխատանքներն իրականացվել են Սյունիքի մարզի տարածքում նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպման աշխատանքային պլանի համաձայն:
| |
| |
Դիտումներ: 714 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |