Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանի աշակերտներն ուխտագնացություն կատարեցին դեպի Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Ապրիլի 29-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանի աշակերտները, դասվար Կարինե Մալխասյանի և ծնողների ուղեկցությամբ կատարեցին ուխտագնացություն դեպի Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի։

Մեկնարկը սկսեցին Արցախյան պատերազմում զոհված հերոսների շիրիմին ծաղիկներ խոնարհելով։ Այնուհետև քայլերթով ուղղվեցին դեպի Հին Գորիս գյուղ բնակատեղի, որտեղ գտնվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ 

Եկեղեցում մոմ վառեցին, աղոթեցին ու երգեցին։ Երեխաների շուրթերից հնչած երգի ելևէջները ջերմությամբ էին լցրել սրբավայրը։ 

Օրը հագեցած էր, բովանդակալից ու բազմախորհուրդ, և չնայած՝ օրվա վերջում անձրև տեղաց, բայց երեխաների ժպիտներն ու գոհունակությունը փաստում էր, որ ամեն ինչ հաջողել են։

  

  


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.04.2022)
Դիտումներ: 316 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar