Մայիսի 4-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Ֆրանսախոսության տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը: 7-րդ «Ա» և 5-րդ «Ա» դասարանների աշակերտները տոնեցին ֆրանսախոսության օրը։ Հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունն ունի երկար տարիների պատմություն։ Աշակերտները մտովի տեղափոխվել էին Ֆրանսիա, իսկ ֆրանսիացի աշակերտները՝ Հայաստան։
Ճանապարհորդության ընթացքում նրանք տեսանյութերի միջոցով ցույց տվեցին Հայաստանի և Ֆրանսիայի տեսարժան վայրերը, պատմեցին հետաքրքիր պատմություններ հայ-ֆրանսիական բարեկամության, Հայաստան և Ֆրանսիա պետությունների, հայ և ֆրանսիացի ժողովուրդների մասին։ Նրանք պատմեցին նաև երկու երկրների մշակույթի մասին։ "Deux peuples, une amitié" - «Երկու ժողովուրդ, մեկ բարեկամություն», այսպիսին էր միջոցառման խորագիրը, որին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր: Արմիդա Գևորգյանը շնորհակալություն հայտնեց Լուսինե Բաղդասարյանին և մասնակից աշակերտներին կազմակերպված հրաշալի միջոցառման, ինչպես նաև հայ-ֆրանսիական բարեկամությունը բարձր մակարդակի վրա պահելու համար:
| |
| |
Դիտումներ: 598 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |