Արդեն 6-րդ տարին անընդմեջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-3-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը: Մայիսի 7-ին Գյումրիում կայացան սպորտլանդիայի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները: Միջոցառման ծրագրում ընդգրկված էր 5 մրցաձև՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարումով, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական երկանիվ հեծանվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում։
Համառ և դիտարժան պայքարում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արժանացավ շնորհակալագրի, ինչպես նաև նվեր ստացավ սպորտային գնդակներ, իսկ մասնակից աշակերտները սպորտային համազգեստ նվեր ստացան: Սպորտլանդիայի 1-ին, 2-րդ ու 3-րդ մրցանակային տեղերը, համապատասխանաբար, գրավեցին Շիրակի մարզը ներկայացնող Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 131 հիմնական դպրոցի և Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի թիմերը։
| |
| |
Դիտումներ: 537 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |