Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում կայացավ ավանդույթ դարձած ամենամյա «Լույսի հետևից» խորագիրը կրող մրցույթ-միջոցառումը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Ղուկասյանի հիշատակին, որին մասնակցում էին Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների 13 դպրոցից 58 աշակերտ։ Մրցույթ-միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանի աշակերտներ Մարի Ծատրյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Ալեն Քոչարյանը (ուսուցիչ՝ Սոնա Հարությունյան): Միջոցառման ընթացքում ընթերցվեցին հատվածներ Գևորգ Ղուկասյանի ստեղծագործություններից, ինչպես նաև լավագույն հատվածներ մրցանակակիր աշակերտների շարադրություններից: Դպրոցի 3 աշակերտներն էլ ճանաչվել են լավագույն և արժանացել մրցանակների Գևորգի հոր՝ Կորյուն Ղուկասյանի կողմից: Նվերներ են հանձնվել նաև աշակերտների ուսուցիչներին: Մրցույթ-միջոցառմանը ներկա էին հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ։ «Լույսի հետևից» խորագիրը կրող մրցույթ-միջոցառումը, որի նախաձեռնողը Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի ուսուցչուհի, Գևորգ Ղուկասյանի հորաքույր Կարինե Ղուկասյան է, կազմակերպվում է երկրորդ անգամ:
| |
| |
Դիտումներ: 418 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |