Մայիսի 19-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության համայնքային փուլը, որին մասնակցում էին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական և Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցների 1-ից 3-րդ և 4-ից 6-րդ դասարանների աշակերտները։ Համառ պայքարում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ դասարանների աշակերտները, յուրաքանչյուր դասարանից երկու աղջիկ և երկու տղա, Գորիս համայնքը կներկայացնեն ՀՀ «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մարզային փուլում։
Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ դասարան աշակերտները նույնպես Գորիս համայնքը կներկայացնեն ՀՀ «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մարզային փուլում։ ՀՀ «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության նպատակներն ու խնդիրներն են՝ մատաղ սերնդի շրջանում խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը ի նպաստ նրա համակողմանի, ներդաշնակ դաստիարակության, դպրոցականների կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորումը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության դաստիարակումը, դպրոցականների ֆիզիկական կարողությունների մոնիտորինգի անցկացումը, նպաստել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և ընտրողների միջև անմիջական կապի ձևավորմանը, խթանել պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզական կազմակերպությունների կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ իրականացվող համագործակցված աշխատանքները:
| |
| |
Դիտումներ: 501 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |