«Յոթ հրաշալիք, յոթ թանկ սրբություն» խորագրով միջոցառում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» դասարանում

Մայիսի 20-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ «Յոթ հրաշալիք, յոթ թանկ սրբություն» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր դասվար Անուշ Աղաբեկյանը։

Շնորհաշատ աշակերտներն իրենց երգ ու պարով, արտասանություններով ներկայացրին հին աշխարհի յոթ հրաշալիքները, աշխարհի նոր յոթ հրաշալիքները, Հայաստանի հրաշալիքները: Ներկայացումներն ուղեկցվում էին ցուցադրությամբ:

Այդ հրաշալիքների կողքին երեխաները կարևորեցին նաև այն հրաշալիքները, որոնք պաշտոնապես չեն նշվում՝ մարդը, մայրը, մանուկը, սերը, կյանքը, սիրտը, հայրենի հողը:

  

Երեխաների կատարմամբ հնչեց նաև հայրենասիրական «Մարտում» երգը:

Միջոցառման ավարտին երեխաներն անդրադարձ կատարեցին անցած չորս տարիներին և իրենց ջերմ ու սրտառուչ խոսքերն ուղղեցին իրենց առաջին ուսուցչուհուն, ասելով՝ վստա՛հ եղեք, Ձեր ցանած հանդերը լավ բերք են տալու:

Միջոցառումն ավարտվեց ուրախ տրամադրությամբ՝ իր մեջ ամբարելով շա՜տ ու շա՜տ գիտելիքներ:

Միջոցառմանը ներկա էին ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:

  

    

  

    

  

    

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.05.2022)
Դիտումներ: 628 | Վարկանիշ: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar