Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներն այցելեցին Ակսել Բակունցի տուն-թանգարան

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտները, դասղեկ Անուշ Աղաբեկյանի գլխավորությամբ այցելեցին Ակսել Բակունցի տուն-թանգարան:

Աշակերտները թանգարանում ծանոթացան 20-րդ դարի խոշորագույն հայ արձակագիր Ակսել Բակունցի ապրած ժամանակաշրջանի հետ, թանգարանի ստեղծման պատմությանը, տարածաշրջանի մշակութային հարուստ ժառանգությունը վկայող հնագիտական շուրջ 500 ցուցանմուշներին, պեղումների ընթացքում գտած բրոնզե զենքերին, զարդերին, արձանիկների ծագմանն ու հայտնաբերման պատմությանը:

  

Տուն-թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20-րդ դարի խոշորագույն հայ արձակագիր Ակսել Բակունցը (1899-1937): Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է: Հիմնական ցուցանմուշների թիվը հասնում է 500-ի. առկա են նաև հազարավոր գիտաօժանդակ նյութեր: Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղնավոր գործունեությունը: Այստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը:

Անխաթար վիճակում են պահպանվել հուշային սենյակները` գրողի անձնական իրերով, լուսանկարներով և փաստագրական նյութերով: Տուն-թանգարանում կազմակերպվում են թե՛ Բակունցի ստեղծագործությանը և թե արդի գրական խնդիրներին վերաբերող տարաբնույթ միջոցառումներ, ինչպես նաև ամենամյա բակունցյան օրեր:


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.05.2022)
Դիտումներ: 480 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar