«Հրաժեշտ այբբենարանին» խորագիրը կրող միջոցառում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանում

Այբուբենը սկիզբն է, այբուբենը հիմնաքարն է: 

Դպրոցական ոչ մի հանդիսություն համեմատելի չէ Այբուբենի հրաժեշտի տոն-ծիսակատարության հետ, որը հիմք ու պատվարն է կայացման հետագա ողջ ճանապարհի համար, որովհետեւ ինչպես օտարության մեջ իր ինքնությունն անխառն ու անապակ պահած հայ պոետն է ասել` «Հայ լեզուն տունն է հայուն»: 

Ահա այսպիսի խորախորհուրդ տոն-ծեսի էր նման Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանի «Հրաժեշտ այբբենարանին» խորագիրը կրող հանդիսությունը:

Փոքրիկները հրաժեշտ տվեցին այբբենարանին, բայց համոզված էին, որ այն միշտ ժպտալու է իրենց ցանկացած դասագրքից։

    

Ամիսներ առաջ թողած խաղեր ու մանկություն` վեց տարեկան մեր փոքրիկները եկան առաջին դասարան․ առաջի՛ն դասարան, առաջի՛ն դաս, առաջի՛ն ուսուցիչ, առաջի՛ն դասագիրք: Երեւի թե հետագա բոլոր տարիներին ոչ մի դասագիրք այնպիսի երկյուղածությամբ չի բացվում, ինչպես այբբենարանը, եւ ոչ մի դասագիրք այնպես մտերմիկ երեխային չի ժպտում, ինչպես այբբենարանը:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանի աշակերտներն արդեն հաղթահարել են դեպի գիտություն տանող առաջին քայլերը. նրանք արդեն գրաճանաչ ու տառաճանաչ են:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը շնորհակալություն հայտնեց դասվար Ալինա Միքայելյանին՝ կազմակերպած միջոցառման, երեխաներին պատշաճ կրթելու, հայրենասիրական ոգով դաստիարակելու համար։

Միջոցառմանը ներկա էին դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:

  

    

  

    

  

    

  

    

 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (25.05.2022)
Դիտումներ: 508 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar