Մայիսի 25-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանում տեղի ունեցավ «33 սրտի խոսք, 33 փունջ սեր, 33 բուռ արև» խորագրով միջոցառում, որը տարբերվում էր դպրոցում կազմակերպված բոլոր միջոցառումներից:
Աշակերտները հրաժեշտ են տալիս կրտսեր դպրոցին։ Գույներ, ժպիտներ, մաղթանքներ, խինդ, ջերմություն... միախառնվել էին իրար ու ստեղծել հույզերի մի օվկիանոս։ Միջոցառմանը նաև մասնակցում էր դպրոցի նախկին աշակերտուհի Անժելիկա Վարդանյանը, ով եկել էր նախկին համադասարանցիների հետ կիսելու հույզերը, վերհիշելու միմյանց հետ սովորելու երեք տարիները: Միջոցառմանը ներկա էին ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:
| |
| |
Դիտումներ: 515 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |