Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը մասնակցեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ֆուտբոլիստ մարզիկների հիշատակին նվիրված մինի ֆուտբոլի հուշամրցաշարին
|
Մայիսի 27-ին Գորիսում մեկնարկել էր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ֆուտբոլիստ մարզիկների հիշատակին նվիրված մինի ֆուտբոլի հուշամրցաշար։ Նախքան մրցաշարի բացումը` մասնակցները Գորիս քաղաքի պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմում զոհված մեր հայորդիների ու իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած մեր ֆուտբոլիստ մարզիկների հիշատակին։
Մրցաշարին մասնակցում էին Գորիս համայնքի հանրակրթական դպրոցների 2010-2011թթ. ծնված աշակերտները։ Հունիսի 1-ին տեղի ունեցավ մրցաշարի եզրափակիչը, որի արդյունքներով Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը զբաղեցրեց 2-րդ պատվավոր տեղը: Թիմի անդամները Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի կողմից արժանացան հավաստագրերի:
| |
|
| |
| Դիտումներ: 552 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |











