Ավարտվեց ՀՖՖ ֆուտբոլի դպրոցականների առաջնության մարզային փուլը, որին մասնակցում էին Գորիսի, Կապանի և Սիսիանի հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմերը: Առաջնությանը մասկանցում էր երկու տարիքային խումբ՝ մինչև 10 տարեկանների և մինչև 12 տարեկանների: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը մինչև 10 տարեկանների տարիքային խմբում խաղացել է Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի և Ծղուկի միջնակարգ դպրոցի թիմերի հետ: Առաջին խաղի ընթացքում Գորիսի 3-րդ դպրոցի թիմը 6:1 հաշվով հաղթել է Ծղուկի միջնակարգ դպրոցի թիմին, իսկ երկրորդ խաղում՝ 3:2 հաշվով՝ Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմին: Երկու խաղերի արդյունքում, մինչև 10 տարեկանների առաջնությունում, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները զբաղեցրել են առաջին պատվավոր հորիզոնականը և հնարավորություն ստացել մասնակցելու ֆուտբոլի դպրոցականների հանրապետական փուլին, որը տեղի կունենա նոյեմբերի 8-ից 20-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևանում: | |
| |
Դիտումներ: 321 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |