Մայիսի 7-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել էր «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կողմից կազմակերպվող «Հանրապետական հանրակրթական բաց օլիմպիադա 2022»-ը՝ «Մաթեմատիկա», «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Անգլերեն» առարկաներից, որն այս տարի բացի Երևանից, իրականացվեց նաև Սյունիքի մարզում և Արցախի Հանրապետությունում: Գորիսում բաց օլիմպիադային մասնակցեցին Գորիսի տարաշածրջանի դպրոցների 4-ից 8-րդ դասարանների աշակերտները:
Հունիսի 11-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բաց օլիմպիադայում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին դիպլոմների և գովասանագրերի հանձնման արարողությունը: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտներ Ժակ Հովսեփյանին, Էլեն Պողոսյանին, Մարի Խաչատրյանին, Ստելլա Քոչարյանին, Դայանա Մարտիրոսյանին, Լիլիթ Հովսեփյանին՝ ցուցաբերած բարձր արդյունքների համար շնորհվեցին դիպլոմներ և գովասանագրեր: «Շիրակացու ճեմարանի» կողմից՝ Գորիսի տարածաշրջանում բաց օլիմպիադայի կազմակերպման, ներգրավվածության և աջակցության համար, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությանը շնորհվեց շնորհակալագիր: Բաց օլիմպիադայի կազմակերպչական աշխատանքներում ցուցաբերած պատասխանատվության և աջակցության համար նաև շնորհակալագրեր շնորհվեցին ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանին, ուսուցչուհիներ Անի Հայրապետյանին, Մարիամ Հայրապետյանին, Իրինա Ջավահիրյանին, Արմինե Հարությունյանին, ուսուցչի օգնականներ Արաքսյա Քոչարյանին, Արփինե Ծատրյանին:
| |
| |
Դիտումներ: 570 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |