Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժական աշխատակազմն Արցախի Հանրապետությունում էր

Հունիսի 17-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժական աշխատակազմը՝ որպես 2021-2022 ուսումնական տարվա ամփոփում, մեկնել էր Արցախի Հանրապետություն:

Այցի ընթացքում մանկավարժները եղան Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Բերձոր քաղաքում, Վանք գյուղում, այցելեցին Գանձասար վանական համալիր, որը գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում՝ Խաչենագետի ձախ ափին՝ Գանձասար լեռան վրա, ծանոթացան Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արցախյան մասնաճյուղում ցուցադրված նմուշներին:

Արցախի Հանրապետություն այցի նպատակն էր՝ ծանոթանալ հայկական երկրորդ հանրապետության պատմամշակութային հաստատությունների, ժառանգության հետ, լինել հոգևոր և կրթական հաստատություններում: Նման այցելությունները մեծ դեր ունեն հայկականության պահպանման գործում, ինչպես նաև կոլեկտիվի անդամներին հնարավորություն են տալիս միմյանց ճանաչել ոչ միայն աշխատանքային միջավայրում, այլ նաև աշխատանքից դուրս, մտերմանալ:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունն ու մանկավարժական կոլեկտիվը շնորհակալություն են հայտնում Գորիսի համայնքապետարանին՝ այցն իրականացնելու համար ցուցաբերած աջակցության համար:

  

  

  

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.06.2022)
Դիտումներ: 608 | Վարկանիշ: 1.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar