Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցեցին «Բակունցյան ընթերցանություն» խորագրով միջոցառում-ցերեկույթին

Այս տարվա հունիսը Գորիսում նվիրված էր արձակագիր, գրականագետ, «կյորեսեցի» (ինչպես ինքն էր սիրում ասել), Զանգեզուրի ծնունդ Ակսել Բակունցին։ 

Հունիսի 13-ին նշվեց մեծն սյունեցու ծննդյան 123-րդ ամյակը, իսկ հունիսի 22-ը նշանավորվեց Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված «Բակունցյան ընթերցանություն» խորագրով միջոցառում-ցերեկույթով, որին մասնակցում էին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները:

Միջոցառման ընթացքում պատանի գորիսեցիներն ընթերցեցին Բակունցի լավագույն ստեղծագործությունները՝ «Ալպիական մանուշակը», «Միրհավը», «Խոնարհ աղջիկը», «Կյորեսը», «Սպիտակ ձին» և նրա գրչին պատկանող ևս մի քանի պատմվածքներ։ 

Ընթերցանությանը հաջորդեցին ազգային պարերն ու երգերը:

  

  


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (26.06.2022)
Դիտումներ: 493 | Վարկանիշ: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar