«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում սահմանամերձ գյուղերի աշակերտներին գրենական պիտույքներ նվիրեց

Հուլիսի 2-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ, Արավուս, Խնաջախ, Վաղատուր, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ և Խոտ գյուղերի 1-4-րդ դասարանների 275 աշակերտների նվիրեց գրենական պիտույքներով լի պայուսակներ, իսկ Տեղի թիվ 2, Արավուսի, Խնաջախի, Վաղատուրի, Խնձորեսկի, Հարթաշենի, Ներքին Խնձորեսկի և Խոտի միջնակարգ դպրոցներին՝ 80-ից ավելի կտոր գեղարվեստական գրականություն: 

Միջոցառումը մեկնարկեց Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների ողջույնի խոսքով, որին հաջորդեցին դպրոցի սաների պարային համարները: 

Գեղարվեստական ղեկավար Թամարա Հովհաննիսյանի ղեկավարությամբ առանձին համարով ելույթ ունեցավ նաև դպրոցի երգչախումբը:

  

Ողջույնի խոսքով հանդես եկավ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, ով շնորհակալություն հայտնեց «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանին՝ հիմնադրամի կողմից Սյունիքի մարզում իրականացված և իրականացվելիք ծրագրերի համար, կարևորեց մարզի սահմանամերձ բնակավայրերում բարեգործական ծրագրերի իրականացումը, առանձնահատուկ շեշտելով մատաղ սերնդի կրթությանն ու կրթության պայմանների բարելավմանը միտված ծրագրերը:

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բարերարներին, ովքեր աջակցել են ծրագրին, Սյունիքի մարզպետարանին, դպրոցի տնօրինությանը, կամավորներին՝ ցուցաբերած աջակցության և մասնակցության համար, միջոցառման կազմակերպիչներին, ինչպես նաև շնորհակալագրեր հանձնեց Մերի Գանդալյանին, կամավորներին ու Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցին:

Միջոցառմանը, որը կազմակերպել էին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը և «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանը, ներկա էին դպրոցի տնօրեններ, ծնողներ, հյուրեր:

  

    

  

    

  

    

  

    

  

    

  

    

  

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (02.07.2022)
Դիտումներ: 436 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar