Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում օրը տոնական էր. մեկնարկեց 2022-2023 ուսումնական տարին

Այսօր հանրապետության կրթօջախներում հնչեց սեպտեմբերյան առաջին զանգը՝ ազդարարելով 2022-2023 ուսումնական տարվա սկիզբը:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում միջոցառումները մեկնարկեցին ՀՀ օրհներգով, որից հետո ընթերցվեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորանքը` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ տնօրեն Դավիթ Կոստանդյանը, ով ներկաներին հաջողություն մաղթեց ուսումնառության, ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում:

  

«Սիրելի՛ աշակերտներ, գեղեցիկ ու հիշարժան այս օրը խորհրդանշում է գրի ու գրականության, կրթության նկատմամբ մեր ժողովրդի ունեցած դարավոր պաշտամունքը, նաև պարտավորեցնում է շատ գիտելիքներ ձեռք բերել, հարստացնել ձեր ֆիզիկական ու մտավոր ունակությունները, որպեսզի դառնաք մեր անկախ պետականության հետագա ամրապնդման նեցուկները, բարեկեցիկ հասարակության կառուցման գործի շարունակողները, արդիական չափանիշներին համահունչ կրթություն ստացած, ազգային արժեքներին հավատարիմ և պետականության զգացումը կրող մեր երկրի վաղվա արժանավոր քաղաքացիները»,-նշեց Կոստանդյանը:

Դպրոցի սաները մեծ տոնական միջոցառմամբ, երգուպարով սկսեցին ուսումնական տարին: 

9-րդ դասարանների աշակերտները 1-ին դասարանցիներին ուղղորդեցին դասարաններ, որտեղ նրանց էին սպասում գեղեցիկ ժապավենով կապված դասագրքերը, որոնց վրա նշված էր դպրոցի տնօրինության շնորհակալական խոսքը՝ ուղղված կրթության աշխարհ նոր մուտք գործող փոքրիկներին:

Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանն, ով այսօրվանից անցնում է վաստակած հանգստի:

  

    

  

    

  

    

  

    

  

    

  

      


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.09.2022)
Դիտումներ: 882 | Վարկանիշ: 2.3/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar