Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ներկայացուցիչները Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում մասնակցեցին «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահն իրականացնում է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը, որի հերթական կանգառը Գորիս քաղաքում էր:

Սեպտեմբերի 9-ին Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի հանդիսավոր մեկնարկը, որին ներկա էին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը, փոխտնօրեններ Սերգեյ Ավանեսյանն ու Արմիդա Գևորգյանը, տարբեր դասարանների աշակերտներ:

  

Ծրագրի մեկնարկին ներկայացվեց Հայաստանի ազգային պատկերասրահի պատմությունը, կառուցվածքը, թանգարանային առարկա հասկացությունը, դրա անվտանգության ու պահպանման անվտանգության կանոնները։

Միջոցառմանը ներկա Գորիսի տարբեր դպրոցների տարբեր տարիքային խմբերի աշակերտների համար նախատեսված էին «Հեքիաթների աշխարհում», «Ճարտարապետության գաղտնիքները» թեմատիկ ծրագրերը, որոնց շրջանակում աշակերտներին ներկայացվեց ցուցադրվող նկարներին համապատասխան ստեղծագործությունները, պատկերասրահի լավագույն մասնագետների մասնակցությամբ կազմակերպվեցին կրթական ծրագրեր և դասախոսություններ:

Աշակերտները հնարավորություն ունեցան ճանաչելու հայկական կերպարվեստի խոշորագույն ներկայացուցիչներին, ձեռք բերելու կերպարվեստին վերաբերող տարրական գիտելիքներ:

Դպրոցականները ծանոթացան թանգարանագետի և արվեստաբանի մասնագիտություններին, ինչը մեծապես կնպաստի կրթական համակարգում (ծրագրերում) լրջագույն բացի լրացմանը: 

Ծրագիրն ուղղված է ՀՀ մարզերի մշակութային կյանքի ակտիվացմանը, և հիմնական խնդիրն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստի և կրթության միջև կապերի ամրապնդմանը։

Ծրագիրը միտված է թանգարանային գործունեության ապակենտրոնացմանը և կրթական հաստատությունների ու թանգարանների միջև կապի ամրապնդմանը, որը կնպաստի առավել զարգացած ու մշակութային հասարակության ձևավորմանը:

  

    

  

    

  

    
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.09.2022)
Դիտումներ: 366 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar