Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտները մասնակցեցին «Այբուբենների աշխարհում» խորագրով առցանց միջոցառմանը

Հոկտեմբերի 13-ին, «Եվրոպական ժառանգության օրեր» ամենամյա միջոցառման շրջանակներում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ներկայացրեց «Այբուբենների աշխարհում» խորագրով ինտերակտիվ առցանց միջոցառումը, որին մասնակցեցին նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտները։

  

Աշակերտներն ուղիղ հեռարձակմամբ` առցանց, ծանոթացան աշխարհի տարբեր այբուբենների ստեղծման պատմությանը, առանձնահատկություններին, մասնավորապես՝ եվրոպական լեզուներում գործածվող այբբենական համակարգին, վիրտուալ այցելեցին Մատենադարանի այլալեզու ձեռագրերի ցուցադրության դահլիճ։

Միջոցառումն անց են կացրել Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկազ Գևորգյանը, էքսկուրսավար Նասիմ Ֆաթեմին, ինչպես նաև կանադաբնակ արվեստագետ Ալյագ Մալխասյանը։

Առցանց միջոցառմանը ներկա էին դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը և ԴԱԿ Արաքսյա Առստամյանը:

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.10.2022)
Դիտումներ: 351 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar