Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի գրադարանը համալրվել է նոր ուսումնամեթոդական ձեռնարկներով։ «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Գրականություն» և «Բնագիտություն» առարկաների համար նախատեսված ուսումնամեթոդական ձեռնարկներն ուսուցիչները կարող են կիրառել ուսումնական պրոցեսում, մաթեմատիկական միջոցառումներ կազմակերպելիս, թեմատիկ գրավոր աշխատանքների համար թեստեր կազմելիս։ Ձեռնարկների թվում են՝ «Ֆիզիկայի օլիմպիական խնդիրների ընտրանի»՝ երեք մասերը, «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիա» 7-9-րդ դասարանների համար, հետաքրքրաշարժ խնդիրների, առաջադրանքների, գլուխկոտրուկների ժողովածու՝ «Մաթեմատիկա» առարկայից, նախատեսված 6-8-րդ դասարաններում սովորողների համար, 5-6-րդ դասարանների համար նախատեսված «Մաթեմատիկա» առարկայի թեմատիկ գրավոր աշխատանքների և թեստերի ժողովածուներ, 4-5-րդ դասարաններում մաթեմատիկական միջոցառումների իրականացման համար նախատեսված մեթոդական ուղեցույց, տարրական դպրոցի համար նախատեսված բնապահպանական ձեռնարկ։ | |
| |
Դիտումներ: 342 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |