Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում արդեն ավանդույթ դարձած «Ա» տառի շնորհանդեսն էր: Դասվար Նունե Գալստյանը կառուցել էր հետաքրքիր բաց դաս՝ ժամանակակից մեթոդներով, ստեղծել էր գեղեցիկ միջավայր պատկերազարդ նկարներով, դեկորացիաներով:
Աշակերտները խոսում էին համարձակ և անկաշկանդ: Մանուկների շուրթերով մեծարվեց հայերենի առաջին ուսուցիչ, հայ դպրության և լուսավորության մեծ ջատագով Մեսրոպ Մաշտոցը: Այնուհետև աշակերտները կազմեցին «Ա» տառով սկսվող բառեր, վանկատեցին, նշեցին ձայնավորները, հնչյունների քանակը: Երգեցին «Ա» տառի երգը, հանելուկներ գուշակեցին, «Ա» տառով փոքրիկ պատմություն պատմեցին և երդվեցին լինել ազնիվ աշակերտ ու բարձր պահել դպրոցի պատիվը: Միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, ծնողներ:
| |
| |
Դիտումներ: 618 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |