«Ա» տառին նվիրված բաց դաս-միջոցառում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանում

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանում տեղի ունեցավ «Ա» տառին նվիրված բաց դաս-միջոցառում:

Դասվար Անուշ Աղաբեկյանի սաները դասի ընթացքում դրսևորեցին իրենց գիտելիքները, բացատրեցին, թե ինչ է նախադասությունը և ինչպես է այն ձևավորվում, ներկայացրին վանկերը, վանկային կորերը, դրանք պատկերեցին գծապատկերների տեսքով, մեկնաբանեցին թեմատիկ նկարը:

Դասի մեծ մասը հատկացվեց «Ա» տառի ուսուցմանը, որը ուղեկցվեց դիդակտիկ նյութերի ցուցադրումով, երաժշտական կատարումներով:

  

Մաշտոցի գիրն անմահացավ առաջին դասարանցիներին պարուրած ոգևորության, նրանց զարմացական, գուցե և ամաչկոտ հայացքների ներքո, ուսուցիչների պարուրած հիացմունքով, այն մեծ համոզմունքով, որ քանի կա հայոց գիրը սերունդների շուրթերին, կապրի ազգը՝ իր հարատևող շնչով, իր անպարտելիությամբ, հայրենիքի սիրով, ու կհնչի հավերժ մեր մաքրամաքուր լեզուն:

Բաց դաս-միջոցառման վերջում շնորհակալական խոսք հնչեց դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանի և Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցի կողմից՝ ուղղված միջոցառման փոքրիկ մասնակիցներին և դասվար Անուշ Աղաբեկյանին:

  

    

  

    

  

    
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.10.2022)
Դիտումներ: 589 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar