Ամփոփվեց Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» դասարանում կազմակերպված «Լավագույն ձեռագիր» մրցույթը

Նոյեմբերի 3-ին ամփոփվեց Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» դասարանում կազմակերպված «Լավագույն ձեռագիր» մրցույթը, որը կազմակերպել էր դասղեկ Ալլա Առստամյանը:

Հանձնաժողովը, որի կազմում էին ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը և 6-րդ «Ա» դասարանի դասղեկ Ալլա Առստամյանը, դիտարկել էին աշակերտների «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների տետրերը, ինչի արդյունքում «Լավագույն ձեռագիր» մրցույթում հաղթող են ճանաչվել Լիլիա Միխայելյանն ու Արման Արզումանյանը: 

  

Ալլա Առստամյանը շնորհավորեց հաղթողներին և երեխաներին պարգևատրեց ուսուցանող հետաքրքրաշարժ գրքերով:

Մրցույթի ամփոփմանը ներկա էր նաև ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ով ողջունեց Ալլա Ասռտամյանի նախաձեռնությունը, նշեց, որ տեքստ գրելու ունակությունը հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված կարևոր կարողություն է, և շատ կարևոր է, որ աշակերտները սովորեն գրագետ տեքստ կազմել և գեղեցիկ գրել:

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (04.11.2022)
Դիտումներ: 521 | Վարկանիշ: 3.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar