ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 7-13-ը հայտարարել են մեդիագրագիտության շաբաթ: Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հյուրընկալել էր Գորիսի մամուլի ակումբի ծրագրերի տնօրեն Անահիտ Բաղդասարյանին:
«Փաստերի ստուգումը՝ ապատեղեկատվության դեմ պայքարում» խորագրով զրույց-քննարկման ընթացքում Անահիտ Բաղդասարյանը դպրոցի աշխատակազմին ներկայացրեց, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել նորություններ կարդալիս, կեղծիքի և մանիպուլյացիաների տեսակները, Հայաստանում ապատեղեկատվության մարտահրավերները, վերջին տարիներին Հայաստանում լայն տարածում գտած ապատեղեկատվության հիմնական թեմաները, տեղեկատվության աղբյուրների տեսակները: Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Գորիսի մամուլի ակումբին՝ համագործակցության համար:
| |
| |
Դիտումներ: 396 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |